ՀՀ հայտնի քաղաքական գործիչներից մեկը, օրերս խոսելով Գագիկ Ծառուկյանի մարդկային-քաղաքական որակների մասին, ասաց նաև, որ նա փողի հոտն զգում է հեռվից, կարողանում է փողը «ռասկրուտկայի» մեջ դնել, հետն էլ տալ-բաժանել. հեշտ է բաժանվում փողից` ասաց, բայց ողջ Հայաստանում փողի հոտն ամենալավ զգացողը Հովիկ Աբրահամյանն է, նրա պես զգացող չկա` շա՜տ հեռվից է զգում. «Վռազ գլխի է ընկնում` ինչից փող սարքի. էս տարի էլ, Աստված տվել-չի խնայել, ծիրանն էնքա՜ն շատ էր, էնքա՜ն շատ, արտահանեց ու արտահանեց. ոչ մեկին չի թողնում մոտ գան, սաղ ռայոնի ծիրանը, անասնապահությունը, հողագործությունը, գործարաններն իր ձեռքում են»:
Մենք էլ գիտեինք` միայն օրենսդրական գործունեությամբ է զբաղվում:
«Միամիտ» ենք, է՛լի։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ